ԱՎՏՈՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԺԱՆ ՏՈԴԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀԻՆ
04/20/2011
Երկօրյա ճանաչողական այցով Երևանում է գտնվում Ավտոսպորտի միջազգային
ֆեդերացիայի նախագահ Ժան Տոդի գլխավորած պատվիրակությունը: Բարձրաստիճան
հյուրերին ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի
նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ժան Տոդն առաջին անգամ էր Հայաստանում: «Շնորհակալություն ընդունելության համար, ես շատ հավանեցի ձեր երկիրը և հայ ժողովրդին»,-իր տպավորությունների մասին պատմեց Ժան Տոդը: «Ողջունում
եմ Ձեզ, ուրախ եմ, որ Հայաստանում եք գտնվում, նման այցելությունների
շնորհիվ մեր երկրների միջև բարեկամական կապերն ամրապնդվում են»,-նշեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
եմ Ձեզ, ուրախ եմ, որ Հայաստանում եք գտնվում, նման այցելությունների
շնորհիվ մեր երկրների միջև բարեկամական կապերն ամրապնդվում են»,-նշեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիան Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ
դառնալու միտում ունի: Այս մասին ՀԱՕԿ նախագահի հետ հանդիպման ժամանակ
հայտարարեց Ժան Տոդը: Գագիկ Ծառուկյանն իր հերթին ավտոսպորտը Հայաստանում
մասսայականացնելու պատրաստակամություն հայտնեց:
դառնալու միտում ունի: Այս մասին ՀԱՕԿ նախագահի հետ հանդիպման ժամանակ
հայտարարեց Ժան Տոդը: Գագիկ Ծառուկյանն իր հերթին ավտոսպորտը Հայաստանում
մասսայականացնելու պատրաստակամություն հայտնեց:
Հանդիպման շրջանակներում հյուրերը շրջեցին «Արարատ» կոնյակի-գինու-օղու
կոմբինատում, ծանոթացան հայկական գինեգործության դարավոր պատմությանը և
հնեցված գինի և կոնյակ համտեսեցին: