ԲՀԿ. Տնտեսության ցուցանիշները 2009-ից հետո աննախադեպ վատացել են
06/10/2016
Հայաստանի տնտեսության ցուցանիշները 2009-ից հետո աննախադեպ վատացել են: Այս մասին հայտնել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով խմբակցության տեսակետը 2015-ի բյուջեի կատարողականի մասին զեկույցի վերաբերյալ:
Մելքումյանը նշեց, որ բյուջեի կատարմանը խանգարում է անբավարար բիզնես կլիման: Ոչ մի ներդրող չի կարող վստահ լինել, որ իր ներդրած միջոցները անձեռնմխելի կլինեն, չի կարող վստահ լինել իր բիզնեսի շարժունակության հնարավորություններում: «Թույլ է նաեւ Կենտրոնական բանկի քաղաքականությունը, որը սահմանափակված է գների զսպումով ու կայունությամբ»,- հավելեց նա: