ՆՈՐ ՀԱՃՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԵԿԵՂԵՑԻ Է ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ

04/10/2011
Շուտով Նոր Հաճն քաղաքն ունենալու է իր եկեղեցին: Եկեղեցու շինարարակական աշխատանքներն իրականացվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Եկեղեցու հիմքը դրվել է  2010 թ. աշնանը, իսկ այսօր արդեն ազդարարվեց եկեղեցու շինարարական աշխատանքների մասին: Նախատեսվում է եկեղեցին ավարտել երկու տարվա ընթացքում: 





Եկեղեցու հիմնարկեքի արարողությանը մասնակցում էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Չնայած անձրևոտ եղանակին, բազմաթիվ հաճնցիներ եկել էին մասնակցելու իրենց քաղաքի համար կարևոր այս իրադարձությանը, քանի որ տասնամյակներ շարունակ հաճնցիները ցանկացել են ունենալ իրենց քաղաքի եկեղեցին:



Ողջունելով ու շնորհավորելով հաճնցիներին այս առիթի կապակցությամբ՝ ԲՀԿ նախագահն ընդգծեց, որ եկեղեցաշինությունը Աստվածահաճո գործ է, և վստահեցրեց, որ քաղաքի բնակիչները շուտով կայցելեն իրենց քաղաքի եկեղեցին: