«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ
04/09/2011
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ գարնանացանի աշխատանքներին ընդառաջ Հայաստանի մի շարք մարզերում սկսվել է իրականացվել գարու և կարտոֆիլի սերմնացուի բաշխման գործընթացը:
Բեռնատար մեքենաներով գարու և կարտոֆիլի տասնյակ տոննաներ հասցվում է Հանրապետության տարբեր մարզերում ապրող գյուղացիներին: Աշխատանքները ղեկավարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի նախագահ Ռոզա Ծառուկյանը: ԲՀԿ Շիրակի մարզային կառույցում գյուղացիների հետ հանդիպման ժամանակ Ռոզա Ծառուկյանը ընդգծեց, որ գյուղացիներին սերմնացուով ապահովելը կենսական նշանակություն ունի:
Նախաձեռնությունն իրականացավ նաև Կոտայքի մարզում: Աբովյանին կից գյուղերում գյուղացիներին տրամադրվեց գարու և կարտոֆիլի բարձրակարգ և բարձր բերքատվություն ապահովող շուրջ 100 տոննա սերմնացու: