«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԱՌԻԹՈՎ

04/07/2011
Սրտանց շնորհավորում եմ բոլոր կանանց ու մայրերին Մայրության և գեղեցկության այս անզուգական տոնի առիթով:

Ձեր անսահման սիրուն, նվիրվածությանն ու հոգատարությանը աշխարհում ոչինչ և ոչ ոք չի կարող փոխարինել, սիրելի մայրեր։ Մայրական օրհնությունն ու քնքշանքը ամենամեծ պահապան ուժն է, որ կարող է ուղեկցել յուրաքանչյուր մարդու ողջ կյանքի ընթացքում:   Ձեր զավակների համար Դուք անկրկնելին ու միակն էք, անգնահատելի է Ձեր դերը ընտանիքում, հասարակությունում և պետության մեջ։ Աստվածածնի ավետման այս օրը ցանկանում եմ, որ Սուրբ Մարիամ Աստվածածինը լինի պահապան Ձեր ընտանիքներին ու զավակներին։

Կրկին ու կրկին շնորհավորելով մեր մայրերին ու կանանց այս գեղեցիկ տոնի առիթով, հավատացած եմ, որ հայ կնոջ առաքինի, սիրառատ ու բարեգութ կերպարը բոլոր սերունդների համար հավերժ կմնա որպես իդեալական կնոջ մարմնացում։ 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության
նախագահ Գագիկ Ծառուկյան