ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀՀ ՌԴ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

03/26/2011
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով այս օրերին Հայաստանում են գտնվում Ռուսաստանից ժամանած  Պետդումայի «Ռուսաստան-Հայաստան» բարեկամության խմբի պատգամավորական պատվիրակության անդամները:

Մարտի 26-ին Ծաղկաձորում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքով մեկնարկեց «Հայաստան –Ռուսաստան  ռազմավարական գործընկերության խորացման հեռանկարները» թեմայով համաժողովը:
 
Կուալիցիոն գործընկերներ Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ  Հայաստան» կուսակցությունների համատեղ նախաձեռնությամբ իրականացվող միջոցառմանը մասնակցում էին Պետդումայի «Հայաստան –Ռուսաստան բարեկամության խմբի» պատգամավորները, ինչպես նաև «Եդինայա Ռոսիյայի» «Մալադայա Գվարդիյա» երիտասարդական շարժման անդամները, ՀՀԿ, ԲՀԿ երտասարդական թևերի պատվիրակությունները:



Բացման խոսքով հանդես եկավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը.