ԲՀԿ-ն մասնակցելու է Գյումրու եւ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին

05/15/2016

Այսօր Գյումրիում տեղի է ունեցել ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի, իսկ այնուհետեւ Վանաձորում՝ ԲՀԿ Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի նիստերը, որոնք վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Շիրակի մարզային կառույցի ակտիվի եւ Վանաձորի տարածքային խորհրդի հետ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկել են նշյալ քաղաքներում սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններին առնչվող խնդիրները։ Նաիրա Զոհրաբյանը նշել է, թե՜ Գյումրիում եւ թե՜ Վանաձորում ԲՀԿ համամասնական ցուցակը պետք է կազմված լինի գրագետ, բանիմաց, քաղաքի պրոբլեմներին քաջատեղյակ եւ հեղինակություն վայելող անձանցից։ ԲՀԿ նախագահը նշել է, որ սեպտեմբերյան ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն ամենաակտիվ մասնակցությունն է ունենալու։ 

Շիրակի եւ Վանաձորի տարածքային կառույցների ակտիվների հետ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկել են նաեւ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ։ Տարածքային կառույցների պատասխանատուները ԲՀԿ նախագահին են հանձնել Շիրակի եւ Լոռու մարզերի հիմնախնդիրներին առնչվող մի շարք առաջարկություններ, որոնք անպայմանորեն բարձրացվելու են պատկան մարմինների առաջ։