ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԸ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

03/10/2011
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երևանի բռնցքամարտի մանկապատանեկան դպրոցը մարտի 10-ին անվանակոչվեց օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունով:





Անվանակոչման հանդիսավոր արարողությանը մասնակցեց նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սաները պատվավոր հյուրերին աղուհացով դիմավորեցին:



Ողջունելով ներկաներին ՀԱՕԿ նախագահը  ևս մեկ անգամ ընդգծեց Վլադիմիր Ենգիբարյանի մեծ վաստակը հայրենի սպորտի զարգացման գործում: «Մենք միշտ պետք է մեծարենք այն հայ մարզիկներին, ովքեր ձեռագիր են թողել հայկական սպորտում, որով մենք հպարտանում ենք»,-ելույթում նշեց ՀԱՕԿ նախագահը և պատրաստակամություն հայտնեց հաջորդ տարի մեծ շուքով Երևանում տոնելու օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի 80-րդ տարեդարձը: