ԿԱՅԱՑԱՎ ԲՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

03/08/2011
Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային տոնի առթիվ Հանրապետության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հաճելիորեն զարմացնելու ավանդույթը շարունակվում է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:  Հարյուրհազարավոր ծաղիկներ նվիրվեցին Երևանում և մարզերում բնակվող կանանց և աղջիկներին:






Մարտի 8-ին գումարվել է նաև ԲՀԿ Երիտասարդ աղջիկների խորհրդի անդրանիկ նիստը: Ողջունելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախ շնորհավորեց ներկաներին Կանանց միջազգային տոնի կապակցությամբ, մաղթեց երջանկություն և բարեկեցություն:





«Սիրելի աղջիկներ, իմ ցանկությունն է, որ դուք միշտ ժպտաք և միշտ գեղեցիկ լինեք, ցանկանում եմ Ջեզ ջերմորեն շնորհավորել Կանանց միջազգային տոնի կապակցությամբ, ցանկանալ Ձեզ մեծ սեր, երջանկություն, որ ունենաք լավ ընտանիք, սիրող ամուսին և երջանիկ զավակներ»,-իր ելույթում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:


Նույն օրը ԲՀԿ երիտասարդ աղջիկների խորհրդի կազմը համալրվեց նոր անդամներով: