ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԻԹՈՎ
03/07/2011
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առիթով։ Ի սրտե ցանկանում եմ Ձեզ բոլորիդ անսահման սեր, երջանկություն, ընտանեկան ջերմություն ու խաղաղություն։
Սիրելի կանայք,
Գարնանային այս գեղեցիկ օրը մեզ համար լրացուցիչ առիթ է արտահայտելու մեր հարգանքը, հիացմունքն ու ակնածանքը Ձեր հանդեպ: Դուք արժանի եք միայն մեծ սիրո, ընտանեկան անամպ երջանկության ու աստվածային մեծարանքի: Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կյանքում միշտ ունենա ամուր հենարան՝ սիրող ամուսին ու երջանիկ զավակներ։
Նորից ու նորից շնորհավորելով բնության զարթոնքի այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ, որ գարնանային այս հիասքանչ օրը Դուք վայելեք միայն երջանկության, սիրո և բերկրանքի անսպառ պահեր։
«ԲարգավաՃ Հայաստան» կուսակցության
նախագահ Գագիկ Ծառուկյան