ՀՀ ԵՎ ՌԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՎԱՔ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ պատրաստակամ է աջակցել բոլոր երիտասարդական նախաձեռնություններին: «Սրտանց ողջունում եմ Ձեզ, ու ֆորումի աշխատանքներին մաղթում եմ հաջող ընթացք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես հանդես է եկել հայ-ռուսական բարեկամական կապերի խորացման, քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնման օգտին»,-ելույթում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ռուսաստանից ժամանած հյուրերը մեծ փորձ ունեն նմանատիպ միջոցառումների կազմակերպման գործում: Նրանց կազմակերպած «Սելիգեր» ամառային ճամբարը Ռուսաստանի Դաշնությունում մեկտեղում է տասնյակհազարավոր երիտասարդների: