Ն. Զոհրաբյան. Օլիգարխների խանութներում տերյանական հուշիկ քայլերով զեղչեր են անում
Այսօր ՏՄՊՊՀ ծրագրի քննարկան ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ բենզինի գների բարձրացմանը:
«Ես գիտեի՝ ածխաջրածնից են ստանում բենզինը, ինչքան ինձ չի դավաճանում քիմիայի իմ գիտելիքները, սակայն եթե բենզինն այդքան թանկ է, ուրեմն միգուցե այլ հումքից են ստանում: Դիլեմա է՝ նավթի գներն իջնում են, բենզինինը՝ ոչ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս հարցին որևէ տրամաբանական բացատրություն մինչ օրս չի հնչել:
Պատգամավորնն իր ելությում անդրադարաձավ նաև խանութներոմ սեզոնին հայտարարվող կեղծ զեղչերին. «Բոլոր բրենդային և ոչ բրենդային խանութներում դա կա: Պարոն Շաբոյան, սա խայտառակություն է: Պատգամավորներին, տարբեր օիլգարխներին, կիսաօլիգարխներին ու իրենց ծանոթներին պատկանող խանութներում տերյանական հուշիկ քայլերով զեղչեր են անում, որոնք իրականում կեղծ զեղչեր են: Միջազգային փորձից եք խոսում: Սեզոնից դուրս բարձր գին են սահմանում, հետո զեղչի տակ նորից նույն գնով վաճառում են: Դուք ասում եք, թե որոշ ընկերություններ գները բարձրացնում են իրենց զգացողությամբ: Ինձ համար սա հասկանալի չէ: Կարող է այդ ընկերության տնօրենն այդ օրը նայել է Ռենուարի նկարը, և նրա մոտ հոգեկան վերելք է զարթնել, որի ազդեցության տակ որոշել է գին բարձրացնել: Պարոն Շաբոյանը, խնդրում եմ, այդ պոետական հատվածը ձեր զեկույցում ներկայացնեք՝ «ներքին զգացողությամբ» գների բարձրացմանը: Գները չպետք է բարձրանան ներքին զգացողությամբ: Մենք այսօր նաև տեսնում ենք, թե շարքային խանութներում ինչպես են շատ աննկատ գները նույն տերյանական հուշիկ քայլերով բարձրանում կամ՝ շատ խանութներում A4 ֆորմատի թղթի վրա գրված է՝ վաճառված ապրանքը հետ չի վերադարձվում: Սա բացահայտ ապօրինություն է, որով խախտվում է քաղաքացիական իրավունքը: Ու մինչ օրս չեմ գտնում այն կառույցին, որ պատասպանատու է դրա համար»,- ասաց նա: