Նաիրան հազար տղամարդուց էլ բարձր տղամարդ է.Վարդան Բոստանջյան
Տնտեսագետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց,որ բնականաբար, ես այդքան ծանոթ չեմ, թե ինչ խմորումներ են ԲՀԿ-ում, բայց դա կանվանեի ինքնամաքրման գործընթաց։ «2012թ. ձևավորվեց մի համամասնական ցուցակով պատգամավորական խումբ ԲՀԿ-ում, որտեղ տարբեր կարծիքներ կային, տարբեր մոտեցումներ կային, և դա որոշակի ժամանակ անց ցույց տվեց, որ, այո, մարդիկ կարող էին իրենց սուբյեկտիվ կարծիքը հայտնել տարբեր երևույթների վերաբերյալ։ Հիմա կարծես թե դա ավելի խորացավ և բերեց ինքնամաքրման պրոցեսին: Բայց այն ուժը, որ կա ձևավորման սկզբից, մնում է, մասնավորապես` Նաիրան հազար տղամարդուց էլ բարձր տղամարդ է, պագոն փոխող, կաշի փոխող չէ՝ ի տարբերություն շատերի»,-հայտարարեց նա:
«Կուսակցությունից ոմանք ցանկություն ունեին դիրքավորվելու, պորտֆելներ ունենալու: Ովքեր կոալիցիոն նպատակներ ունեին, բնականաբար, իրենց մոտ պետք է առաջանար հակասություններ, որի պարագայում ոմանք ուզում են, թող հեռանան, ոմանք ուզում են, թող մնան»,-հայտարարեց նա և նշեց, որ իրեն ապագայում տեսնում է ԲՀԿ-ում՝ պնդելով, որ երբեք էլ դուրս չի եկել կուսակցությունից. «Բնականաբար, հուզվածներից չեմ՝ քաղաքական դաշտում գտնվելու առումով, որովհետև այդ դաշտում գտնվելու համար պետք է քեզ բազմագույն պահես, ես էլ իմ տեսակով այդպիսի մարդ չեմ: Բայց բոլոր դեպքերում, եթե քաղաքական դաշտն իսկապես պետք է աշխատի այնպես, որպեսզի մեր երկիրն ի վերջո դուրս գա այս ողորմելի վիճակից, բնականաբար, ես կուզենամ գտնվել այդ համակարգում ու այդ քաղաքական ուժում»:
Վարդան Այվազյանն էլ նշեց, որ իրենց գործընկերներին ցանկանում են հաջողություն. «ԲՀԿ-ում տեղի են ունեցել լրջագույն փսփոխություններ, որոնք պետք է հաշվի առնել, և խմորումներն անխուսափելի են»։