«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ՀԻԴՐՈՑԵՖԱԼԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
02/02/2011
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Հայաստանի Խաղաղության կոմիտեի նախագահ Գրիգոր Պետրոսյանին: Գրիգոր Պետրոսյանը արտասահմանյան «Ջոնսոն և Ջոնսոն» ընկերության կողմից բարեգործական հիմունքներով ստացած թանկարժեք առողջապահական սարքավորումներ է փոխանցել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին, որոնց միջոցով պետք է անվճար վիրահատումներ իրականացվեն: Սարքավորումները նախատեսված են հիդրոցեֆալյան հիվանդությունների կանխարգելմանն ուղղված վիրահատություններ կատարելու համար:
«Շնորհակալ ենք վստահության համար: Մենք պարբերաբար կազմակերպում ենք առողջապահական ակցիաներ, և այս սարքավորումները ևս մեկ հնարավորություն են ընձեռում մեզ օգնելու նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,-նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև բարեգործության ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները: