«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԼՈՒԾՎԵՑ ԵՎ ՄԻԱՑԱՎ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ

01/22/2011
«Հայաստանի առաջադիմական» կուսակցությունն այսուհետ գործունեություն կծավալի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում:





«Հայաստանի առաջադիմական» կուսակցությունը այսօր տեղի ունեցած 10-րդ արտահերթ համագումարի ժամանակ որոշում կայացրեց կազմալուծել կուսակցությունն ու միավորվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ողջունեց ԲՀԿ նոր անդամներին ու կարևորեց նման քաղաքական որոշումը: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության դռները բաց են բոլոր նրանց առջև, ովքեր պատրաստ են աշխատել ի բարօրություն մեր երկրի, ովքեր ցանկանում են տեսնել մեր երկիրը կայուն, հզոր ու բարգավաճող»,- նշեց ԲՀԿ առաջնորդը: