Նաիրա Զոհրաբյանը մատ էր թափ տալիս Մարգար Եսայանի վրա

01/27/2016

Այսօր օրվա երկրորդ կեսին, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները հարցեր էին ուղղում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ առցանց հեռարձակման ընթացքում երեւաց, թե ինչպես էր ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը դահլիճում մոտեցել ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ, հայազգի Մարգար Եսայանին եւ հարձակվողական կեցվածքով, բորբոքված ինչ որ բաներ էր ասում նրան՝ մատը թափ տալով: Հիշեցնենք, որ մինչ այդ Մարգար Եսայանը կողմ էր քվեարկել ոչ հայանպաստ երկու զեկույցներին: Նաիրա Զոհրաբյանը մերժեց «Առավոտի» խնդրանքը՝ մանրամասնել, թե ինչ էր նման կերպ ասում Մարգար Եսայանին: «Ինչ որ պետք էր՝ դա էլ ասել եմ»,- մեկնաբանություններն այսքանով սահմանափակեց տիկին Զոհրաբյանը: 

www.aravot.am