Երբեք առեւտուր չենք արել ու չենք անում․Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանության հետ կոալիցիա կազմելու մասին

01/19/2016

Երդվել չեմ պատրաստվում, բայց վստահեցնում եմ, որ իշխանության հետ կոալիցիա կազմելու, համագործակցելու վերաբերյալ որեւէ հարց մեզ հետ չի քննարկվել։  Այս մասին NEWS.am-ի հետ այս մասին հայտարարեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

«Ցանկացած համագործակցություն, կոալիցիա կարող է ընդունելի լինել միայն այն դեպքում, եթե ունենալու ես քաղաքական որոշումների վրա ազդելու իրական հնարավորություն եւ հնարավորություն՝ իրականացնելու համակարգային այն փոփոխությունները, որը ներկայացրել է քո կուսակցությունը։ Սահմանադրական փոփոխությունների եւ բյուջեի նկատմամբ մեր դիրքորոշումը երբեւէ չենք պայմանավորել կոալիցիայով, երբեք առեւտուր չենք արել ու չենք անում, դա եղել է կուսակցության որոշումը անկախ որեւէ կոալիցիոն հեռանկարից»,-ասաց Զոհրաբյանը։

ԲՀԿ ղեկավարը վստահեցրեց, որ մինչ այս պահը առաջարկություն չի եղել, հետեւաբար նաեւ ոչ մի քննարկում։  

Նշենք, որ ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր արդեն հայտարարել է, որ ՀՅԴ-ն իշխանության հետ կոալիցիա կազմելու բանակցություններ է սկսել եւ արդեն հանդիպում է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի հետ: