Խորհրդակցություն ԲՀԿ գրասենյակում
ԲՀԿ քաղաքական խորհրդի կազմակերպչական հարցերով համակարգող Աբրահամ Մանուկյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեին Մասնակցում էին` ԲՀԿ Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Արարատի, Իջևանի, Չարենցավանի, Գյումրու, Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի , Արթիկի, Մարալիկի և Եղեգնաձորի տարածքային կազմակերպությունների ղեկավարները: Ամփոփվեց տարածքային կազմակերպությունների կողմից քարոզչության, հանձնաժողովների անդամների նշանակման ինչպես նաև վստահված անձանց ուսուցման աշխատանքների կատարումը: Խորհրդակցության մասնակիցները կարևորեցին Հանրաքվեի ազատ և արդար անցկացումը: Տրվեցին լրացուցիչ հանձնարարականներ: