ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպեցին շենգավիթցիների հետ

11/28/2015
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ներկայացուցիչները, սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակում, այսօր հանդիպեցին մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի բնակիչների հետ։ Առաջարկվող նախագծի հիմնադրույթները ներկայացնելուց հետո, ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները համայնքի բնակիչների հետ կազմակերպեցին գործող Սահմանադրության եւ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագծի հիմնական դրույթների համեմատական վերլուծություն։ ԲՀԿ ներկայացուցիչները պատասխանեցին շենգավիթցիների բազմաթիվ հարցերին՝ առաջարկվող նախագծի շուրջ առկա շահարկումների վերաբերյալ. մասնավորապես՝ քաղաքական մենաշնորհի պահպանման, երկրի անվտանգության ռիսկային լուծումների, քաղաքացու սեփականության անձեռնմխելիության, երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ։  
ԲՀԿ ներկայացուցիչները նշեցին, որ սահմանադրական ներկայիս կիսալուծումները խոչընդոտում են  համակարգային փոփոխություններ անելուն, եւ ընդդիմությանը չեն տալիս իշխանությանը վերահսկելու ռեալ եւ գործուն մեխանիզմներ։