ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ

12/19/2010
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ողջ հանրապետության տարածքում իրականացվել է առողջապահական-բարեգործական ակցիա: Այժմ հերթը մայրաքաղաք Երևանինն է:





Երևանում ակցիան մեկնարկեց դեկտեմբերի 17-ից 19-ը: Տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիներ երեք օրերի ընթացքում այցելում էին «Էրեբունի» բժշկական կենտրոն և հայտնում էին իրենց խնդիրների մասին առաջատար մասնագետներին:



Մանրամասն զննումից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները գրում էին համապատասխան ախտորոշում և անհրաժեշտության դեպքում վիրահատության համար ուղեգիր էին տալիս: