Բարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի ցավակցական ուղերձը Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին
Հարգարժան պարոնայք,
Ցնցված ենք երեկ Ֆրանսիայում տեղի ունեցած աննախադեպ ողբերգությամբ: Ահաբեկչության լկտի եւ նողկալի ձեռքը մարդկային անմեղ զոհերի պատճառդարձավ: Այս պահին դժվար է գտնել բառեր` արտահայտելու մեր զգացմունքները: Բայց մեր սրտերը ձեզ հետ են, մեր բոլոր աղոթքները անմեղ զոհերի եւվիրավորների համար են:
Ահաբեկչությունը հերթական անգամ ցուցադրեց իր վայրագ դեմքը, եւ սգալովաննախադեպ այս կորուստը, մենք պետք է վճռական եւ անկոտրում պայքարմղենք մարդկային դիմագիծը կորցրած բոլոր տականքների դեմ:
Մեր բոլորի աղոթքները այսօր բարեկամ Ֆրանսիայի հետ են:
Ամուր եղեք:
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովինախագահ
Նաիրա Զոհրաբյան