ԲՀԿ ներկայացուցիչները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ահաբեկչության զոհ դարձած անմեղ զոհերի հիշատակին
11/14/2015
Քիչ առաջ ԲՀԿ ներկայացուցիչները, կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ միասին, այցելեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հարգանքի իրենց տուրքը մատուցելու Ֆրանսիայի պատմության մեջ աննախադեպ ահաբեկչության զոհ դարձած անմեղ զոհերի հիշատակին։ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին եւ մոմեր վառեցին դեսպանատան առաջ, իրենց խորին ցավակցությունը հայտնելով բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին։