Պատգամավոր. Անհրաժեշտ է բիզնեսի համար լուծել ԱԱՀ-ն սահմանի վրա դեբետավորելու հարցը

11/12/2015

Անհրաժեշտ է լուծել սահմանային բնակավայրերում գյուղատնտեսական ապրանքների համար ԱԱՀ-ի դեբետավորման հարցը։ Այդ մասին նոյեմբերի 12-ին խորհրդարանում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակացության ներկայացուցիչ, խորհրդարանի Տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը։ 

Գյուղատնտեսության մեջ խնդիր գոյություն ունի, հավելել է նա։ Պատգամավորի խոսքով, երբ վերամշակող գործարանը ֆերմերից գյուղատնտեսական ապրանք է գնում, օրինակ՝ կաթ, նա չի կարող դրանից ԱԱՀ  դեբետավորել. գյուղացիները իրենց վաճառքից նման հարկ չեն վճարում։  ԱԱՀ-ի այդ մասը արտադրողը ստիպված է ներառել ապրանքի գնի մեջ։  «Այդ խնդիրն այժմեական է ոչ միայն գյուղատնտեսության մեջ, այլեւ՝ այլ ոլորտներում։ Եթե մենք արտոնություն ենք տալիս, դա պիտի տանք արտադրության ամբողջ ցիկլին։ Եվ այստեղ մենք լուծումներ կառաջարկենք», - նշել է Մելքումյանը։

www.news.am