ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

12/06/2010
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող բարեգործական ակցիայի շրջանակներում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները այցելեցին հերթական մարզը: Շիրակի մարզի Արթիկ քաղաքի պոլիկնինայում հերթեր էին առաջացել դեռևս վաղ առավոտվանից: Նախորոք մարդիկ հերթագրվել էին բուժզննում անցնելու համար: Լսելով առողջական խնդիրների մասին գանտագնետրը՝ մասնագետները համապատասխան բուժում էին նշանակում, տրամադրում դեղամիջոցներ և  անհրաժեշտության դեպքում, ուղարկում «Էրեբունի» բժշկական կենտրոն առողջացման կամ անվճար վիրահատման:



Ինչպես բոլոր հիվանդանոցներում, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից այստեղ ևս տրամադրվեց անվճար դեղամիջոցներ, հետագայում բնակչությանը անվճար տրամադրելու համար:


Ընդհանուր առմամբ Շիրակի մարզի ավելի քան 1500 քաղաքացիներ ստացան անվճար բուժօգնություն: Շուրջ 200 հիվանդներ ստացան ուղեգրեր հետագա զննման կամ վիրահատման համար: