Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանը ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը

10/01/2015

Հարգելի գործընկերներ,

Մինչ դուք շարունակում են անգլիական ջենթլմենտարիզմի ոգով թեթեւակի նկատողություններ անել Ադրբեջանինմյուս կողմից էլ ջերմեռանդորեն աջակցում եք Լեռնային Ղարաբաղի հարցով կասկածելի մի զեկույցի պատրաստմանըորի իրական նպատակը հայտնի է այստեղ նստած յուրաքանչյուրիսԱդրբեջանը ձեր բոլոր աչքի առաջ վաղուց արդեն վերածվել է անազատությունների եւ հակաժողովրդավարության մոնստրի։ Եւ այդ մոնստր-ֆրանկենշտեյնին ծնելու գործում անուրանալի է նաեւ մեր Վեհաժողովի աջակցությունը։ Մինչ դուք համատեղ ուժերով Բոբ Ուոլթերի զեկույցն եք գրում,նույն այդ ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը հայտարարում էոր հայկական այն տարածքներըորոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար՝ իրենք դրանք կենթարկեն գնդակոծման խոշոր տրամաչափի զինատեսակներից։ Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարում էոր մեկ շաբաթում Հայաստանում քարը-քարի վրա չի մնալու։ Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմից հայաստանյան սահմանամերձ գյուղերի հրետակոծման արդյունքում զոհվեց երեք կին՝ երեք ընտանիք մնաց անմայր։ Իսկ արդեն հաջորդ օրը երեկոյանադրբեջանական զինուժի կողմիցթուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանայինարկակոծման հետեւանքով զոհվեցին չորս զինվորներ։ Ակնհայտ էորհրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանուկիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծումինչը լայնածավալռազմական գործողությունների անցման հերթական քայլն է։ Ուստի, հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը։ Իհարկե,հայտնի ճշմարտություն է՝ հոխորտում է թույլն ու վախկոտը եւ Լեռնային Ղարաբաղի իշխանության արձագանքը ալիեւյան մշտական սպառնալիքներին հստակ է՝ որ նման զարգացումների դեպքում պատասխանը լինելու է Ադրբեջանի համար անդառնալի կորուստներով հղի։ Դրանում Ադրբեջանը քանիցս առիթ ունեցել է համոզվելու։

Հարգելի գործընկերներսահմանային պարբերական լարվածություններըորոնք անմեղ զոհերի պատճառ են դառնումմեկ լուծում ունեն՝ միջազգային իրավունքի շրջանակում հարգել այդ իրավունքի բոլոր նորմերն ու ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքըինչը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց արել է միջազգային իրավունքին համաձայն։ Սպասելոր երբեւէ Ադրբեջանը կունենա բանական իշխանությունորը ինքնակամ կհասկանաոր Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմումկարծում եմիլյուզիա է։ Իլյուզիա է՝ տեսնելով, թե ինչպես են ադրբեջանական բանտեր նետվում լրագրողներ ու ազատ խոսքի պաշտպաններինչպես են բանտերում տանջամահ արվում իրավապաշտպաններն ու ալիեւյան կլանի ընդդիմախոսները։ Ինչո՞ւ՝ որովհետեւ հստակ պատժամիջոցներ չկիրառելով ալիեւյան կլանի հանդեպ, մենք արձակում ենք այդ երկրի քաղաքական էլիտայի ձեռքերը։ Այլապես՝ Ալիեւը օրեր առաջ հերթական անգամ չէր հարձակվի եվրոպական կառույցներիԱրեւմուտքի ու Գերմանիայի վրահայտարարելովոր իրենք չունեն Արեւմուտքի կարիքը, այդ Արեւմուտքն էոր ունի Ադրբեջանի գազի ու նավթի կարիքը։ Այսքանից հետո որոշումը ձերն է՝ շարունակե՞լ շոյել Ադրբեջանին հանուն նավթի ու գազի՝ դրանով վերջնականապես այդ երկիրը դարձնելով եվրոպական եւ տարածաշրջանային լուրջ սպառնալիքթե՝ ոչ։