ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻԿԻ ՄԱՐԶՈՒՄ

11/29/2010
Ողջ հանրապետության տարածքում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական-առողջապահական ակցիան Հայաստանի մարզերում: Հերթն այս անգամ Գեղարքունիկի մարզինն էր: Այստեղ «Էրեբունի» բժշկական կենտրոնի 15-բժիշկներից կազմված խումբը առաջինը հյուրընկալվեց Մարտունիի բժշկական պոլիկնինիկայում:




Որակյալ բժշկական զննում անցնելու համար այստեղ հավաքվել էին ոչ միայն Մարտունիի, այլ շրջակա բնակավայրերի բնակիչները:


Մեկ օրվա ընթացքում բժիշկների ծառայություններից օգտվեցին շուրջ 500 մարտունեցիներ: Անհրաժեշտության դեպքում բնակիչները ուղեգրվում էին Երևան՝ լրացուցիչ բուժօգնություն ստանալու համար:

Բժիշկների հաջորդ կանգառը Վարդենիս քաղաքն էր: Այստեղ նույնպես բժշկական ացիայից օգտվել ցանկացողների թիվը մեծ էր: Մեկ օրվա ընթացքում առաջատար մասնագետները անցկացրեցին բժշկական զննում ավելի քան 400 բնակիչներին: Ակցիայի վերջն կանգառը դարձավ Գավառ քաղաքը: Տեղի բնակիչները մեծ նշանակություն են տալիս ակցիային և նշում են, որ սեփական միջոցներով բժշկական զննում անցնելը Երևանում անհասանելի է: