«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ 120-ԻՑ ԱՎԵԼԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
11/17/2010

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ միջոցառման առաքելությունը շնորհալի և հասարակական դաշտում ակտիվ երիտասարդներին աջակցություն ցուցաբերելն է, և նշեց, որ ամեն տարի նման միջոցառումները ավելի են ընդլայնվելու, իսկ շնորհալի ուսանողները խրախուսվելու են:
Անակնկալ էր նախատեսված նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի համար: Համաշխարհային միջազգային բարեկամության մարդասիրության ֆոնդի որոշմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին շնորհվեց «Հանուն մարդասիրության» շքանշանը:
Միջոցառման նպատակն է ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած, գիտության բնագավառում ակնառու հաջողությունների հասած և ակտիվ ուսանողների խրախուսումը:
Կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությանը հետևեց Ուսանողության միջազգային օրվան նվիրված տոնական համերգը: