ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԿՑԻԱՅԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
11/09/2010
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ նոյեմբերի 9-ից մեկնարկել է հանրապետության ամբողջ տարածքում իրականացվող բարեգործական-առողջապահական ակցիան: Մեկնարկը տրվել է Սյունիքի մարզում: ՀՀ հեռավոր և սահմանային մարզերի բնակչության խնդիրների լուծումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնային խնդիրների շարքում է: «Էրեբունի» բժշկական կենտրոնի առաջատար 12 մասնագետները համալիր բուժզննում անցկացրեցին Ագարակ քաղաքում: Բոլոր հիվանդները, ովքեր ստացիոնար կամ ամբուլյատոր բուժման կարիք ունեին, ուղեգրվեցին Երևան ավելի մանրամասն զննում անցնելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վիրահատվելու նպատակով:
Բուժզննման հաջորդ կանգառը Մեղրին էր: Բոլոր այցելուներին «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները մանրակրկիտ բուժզննման ենթարկեցին, իսկ անհրաժեշտության դեպքում ուղեգրեցին Երևան:
Բուժզննման կարիք ունեցողների թիվը մեծ էր նաև Կապանում, ուր նույնպես այցելեցին Կենտրոնի առաջատար մասնագետները: Տեղի բնակիչները նշում են ակցիայի կարևորության մասին, քանի որ ֆինանսական խնդիրների պատճառով ոչ միշտ են կարողանում բուժզննում անցնել, դրան ավելանում է նաև Երևանից հեռու գտնվելու փաստը, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: Գորիսի բնակիչներին տրամադրվեց նաև անվճար դեղորայք:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները այնուհետև այցելեցին Գորիս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով լիարժեք բուժօգնություն պետք է ստանան բոլոր հիվանդները: Անհրաժեշտության դեպքում բուժօգնությունը պետք է շարունակվի Երևանում մինչև հիվանդի ամբողջական ապաքինում: Բուժակցիան ամփոփվեց Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: