Հանդիպում ԲՀԿ Կենտրոնի եւ Նոր Նորքի կառույցների ակտիվների հետ
Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ Աբրահամ Մանուկյանն ու Միքայել Մելքումյանը աշխատանքային հանդիպում են անցկացրել Կենտրոնի ԲՀԿ 10-րդ ընտրատարածքային կառույցի, իսկ այնուհետ՝ ԲՀԿ Նոր Նորքի կառույցի պատասխանատուների հետ։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ երկրում ստեղծված ներքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված կուսակցության առաջիկա քայլերն ու անելիքները, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը, ինչպես նաեւ՝ լրջագույն խնդիրների շուրջ այլ կուսակցությունների հետ համագործակցության հարցեր։ ԲՀԿ պատասխանատուները ներկայացրել են խմբակցության մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք առաջիկայում կդրվեն շրջանառության մեջ։ Քննարկվել են նաեւ ներկուսակցական խնդիրներ՝ կուսակցության տարածքային կառույցների եւ ԲՀԿ քաղաքական խորհրդի կապը առավել արդյունավետ դարձնելու, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների եւ Երեւանի ԲՀԿ ավագանու անդամների հետ տարածքային կառույցներ այցելելու հարցեր։