ՄԵԿՆԱՐԿԵՑ «էՔՍՊՈ-ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՐՐՈՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
10/28/2010
Հոկտեմբերի 28-ին մեկնարկեց «Էքսպո Ռուսաստան-Հայաստան» երրորդ ամենամյա ցուցահանդեսը, որին մասնակցեցին 180-ից ավելի գործարարներ ու կազմակերպություններ Ռուսաստանի Դաշնության 18 ռեգիոններից: Ամենամյա միջոցառման նպատակն է զարգացնել բիզնես կապերը Հայաստանի և Ռուսաստանի միջև:
Կարմիր ժապավենը կտրեցին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը և ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ` Դավիթ Վարդանովը: Ցուցահանդեսի բացման արարողությունը իր ներկայությամբ պատվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ցուցահանդեսի բացման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ողջունեց Հայաստանի Հանրապետության նախագահին և հյուրերին, իր խոսքում ընդգծելով հայ-ռուսական տնտեսական կապերի կարևորությունը, այնուհետև հաջողություն մաղթեց ներկայացված կազմակերպություններին նոր բիզնես կապեր հաստատելու գործում:
«Էքսպո- Հայաստան-Ռուսաստան» ցուցահանդեսը, որ կազմակերպվում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի աջակցությամբ, Հայաստանում ամենախոշոր արդյունաբերական ցուցահանդեսն է: Այս տարի այն ընթանում է 12 թեմատիկ բաժիններով՝ էներգետիկա, մետալուրգիա, մեքենաշինություն, տրանսպորտ և լոգիստիկա, երկրաբանություն և լեռնարդյունաբերություն, շինարարություն, քիմիական արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն: Ցուցահանդեսի այս տարվա կարգախոսն է «2010՝ ԱՊՀ-ում գիտության և նորարարությունների տարի»: