Վահե Էնֆիաջյանի ելույթը Բեռլինում

06/28/2015

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար, ԲՀԿ երիտասարդների միության ղեկավար Վահե Էնֆիաջյանն ու ԲՀԿ քաղխորհրդի անդամ, Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամ Արմեն Արզումանյանը գտնվում են Բեռլինում, որտեղ այս օրերին կազմակերպվել է Եվրոպայի երիտասարդ պահպանողականների ղեկավար մարմնի հավաքը.
Ձեղ ենք ներկայացնում բացման ժամանակ Վահե Էնֆիաջյանի ելույթը.

Ողջունում եմ Եվրոպայի երիտասարդ պահպանողականների հավաքի բոլոր մասնակիցներին: Ուրախ եմ այստեղ տեսնելու բանիմաց ու կիրթ երիտասարդների, ովքեր զբաղվում են մեծ քաղաքականությամբ և իրենց ներդրումն ունեն հասարակության խնդիրների բարձրաձայնման և լուծման գործում: 2014թ. դեկտեմբերից Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտասարդների միությունը դարձավ Եվրոպայի երիտասարդ պահպանողականների մեծ ընտանիքի անդամ:
Մենք կարևորում ենք նման բարձր մակարդակի ձևաչափի համագործակցությունը և վստահ ենք, որ բոլորիս սպասվում է արդյունավետ և երկարատև համագործակցություն: Վստահ եմ՝ նմանատիպ հանդիպումները նպաստում են մեր երկու կառույցների փոխգործակցության ամրապնդմանը, փորձի փոխանակմանը, ընկերական հարաբերությունների ստեղծմանն ու երիտասարդական ու մշակութային արժեքների հաղորդակցմանը: 2015թ.-ին Հայաստանն ու ողջ քաղաքակիրթ աշխարհը նշում էր 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի ժամանակ սպանվեց 1.5 մլն անմեղ հայ: 100 տարի է անցել և քաղաքակիրթ աշխարը դրան տվել է իր գնահատականը և դատապարտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Վերջում,  ցանկանում եմ հույս հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանը նույնպես պատիվ կունենա հյուրընկալելու Երիտասարդ պահպանողականների առաջնորդների հավաքը: Շնորհակալ եմ ուշադրության համար:
Կազմակերպիչներին և մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք: