ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԿԼԻՆԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲՈՒՄ
10/20/2010
Եվրոպայի խորհրդի հասարակական կազմակերպոիթյունների միջազագային հանձնախմբի նախագահ Ժան Մարի Հեյդտի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովի շրջանակներում: Եվրախորհրդի բարձրասատիճան պաշտոնյաին և նրա տեղակալին այսօր ընդունել է “Բարգավաճ Հայաստան” Կուսակցության Նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հյուրերը նախ ներկայացրեցին այս օրերին Երևանում ընթացող համաժողովի աշխատանքները: Տեղեկացրեցին, որ համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների և Եվրոխորհրդի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, քաղաքական ու հասարակական գործիչներ:
Եվրոպայի խորհրդի հասարակական կազմակերպությունների միջազգային հանձնախմբի նախագահ Ժան Մարի Հեյդթն իր խոսքում նշեց, որ իրենք ծանոթ են եվրոպական գաղափարների տարածման գործում Գագիկ Ծառուկյանի ունեցած մեծ դերակատարությանը և այսօր նրա մոտ են եկել առաջարկով. “Ես քաջածանոթ եմ ձեր գործունեությանը և պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եվրոինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովում աշխատանքներին ակտիվ մասնակցության և ղեկավարման արդյունավետության, երիտասարդ քաղաքական գործիչների և սերընդափոխության գործընթացին աջակցության և Հայաստանյան հասարակական- քաղաքական դաշտում եվրոպական ավանդույթների տարածման համար ձեզ շնորհվեց 2009 տարվա լավագույն Եվրոպացի մրցանակը: Մենք գիտենք, թե դուք որքանով եք կարևորում եվրոպական կառույցներին անդամակցությունը և կցանկանայինք որպեսզի Եվրոպայի խորհրդի հասարակական կազմակերպոիթյունների միջազագային հանձնախմբում Հայաստանը ևս ներկայացուցիչ ունենա”,- նշեց Ժան Մարի Հեյդթը :
Ողջունելով այս առաջարկը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտեց. “Մեր ապագան մեր երիտասարդներն են, ես ամեն ինչով պատրաստ եմ աջակցելու և հնարավորություն ընձեռնելու նրանց”:
Իր հերթին Եվրոպայի խորհրդի հասարակական կազմակերպոիթյունների միջազագային հանձնախմբի նախագահ Վեյզել Ֆիլիզն ընդգծեց իր պատրաստակամությունը գործընթացին աջակցելու, որպեսզի երիտասարդների միջև կապերն ամրապնդվեն ու Հայկական կողմի իրականացրած աշխատանքները ներկայացված լինեն Եվրոպական մակարդակով: