ՀՀ 300 միլիոն տոննա թափոն կա. ոլորտը ուսումնասիրման կարիք ունի. Միքայել Մելքումյան

06/17/2015

ՓԱՍՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ: «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության ընդերքի, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը ևս բուռն քննարկումների առարկա դարձավ:

Պատգամավորներից շատերը  նշեցին,  որ շատ կարևոր է եզրույթների հստակեցումը`  պոչամբար,  ընդերք օգտագործման թափոխններ և այլն: Յուրքանչյուրի համար առանձին դրույթներ է անհրաժեշտ սահմանել:

Տուգանքները   պետք է պետության վերահսկողության տակ լինեն, պետք է կոնկրետ հաշվարկել, անհրաժեշտ է,  որ դրանք նորմայի սահմաններում լինեն:

 ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ելույթ ունեցավ և իր մտահոգությունները հայտնեց հարցի վերաբերյալ.  «Թափոնները լինում են 3 տեսակի` արտադրական, արտադրական սպառման, սպառման:  Սրանք ձրի հումքանյութական արժեքներ են,մենք չգիտենք թե հանրապետությունում ինչքան հանքեր կան,  ինչքան ռեսուրսներ  կան փաստացի նյութական թափոնների տեսքով, երբեք ֆինանսավորում չի եղել,  որ դրանց չափաքանակից ու բաղադրությունից ելնելով  նախատեսվի թե ինչ ներդրում կարողա անել, դա բիզնեսի համար գրավիչ չէ,  այդ որ բիզնեսը պետք է գա,  չափումներ անի հետո պարզի,  որ չէ սա օգտագործելի չէ, ամենակարևորը  թափոնի բաղադրությունն է»:

Օրենքը ենթակա է բափոխումների ու հստակեցումների, որպեսզի հնարավորինս շուտ հարթվեն խնդիրները:  փոխադարձ շնորհակալությունների մթնոլորտում հարցի քննարկումը ավարտվեց: