ԲՀԿ-ական պատգամավոր. Ջավախքի հայերը Երեւանի փոխարեն թռչում են Թբիլիսիով
06/16/2015
Ջավախքի հայերը նախկինում նախընտրում էին արտասահման թռչել Երեւանով, բայց հիմա նախընտրում են Թբիլիսիով անցչնող չվերթները: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ «Ավիացիայի մասին» օրենքի նոր խմբագրված տարբերակի քննարկման ժամանակ:
«Սպասարկումը չի կարելի ասել, որ այնտեղ շատ զիջում է Երեւանին, իսկ գներն զգալի ցածր են»,-նշել է Մարգարյանը: Նրա խոսքով, շատ կարեւոր է Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի զարգացումը, որը կարող է ընդունել ոչ միայն Հայաստանի հյուսիսի բնակիչներին, այլեւ Շիրակի մարզին սահմանակից Ջավախքի բնակիչներին: