ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ ՈՂՋՈՒՆԵԼԻ Է»

10/09/2010
«Պռոգրես 2010» հայ-ռուսական երիտասարդական համաժողովին մասնակցելու համար Հայաստանում են Ռուսաստանի երիտասարդական կառավարությունների ասոցացիաների ներկայացուցիչները: Համաժողովի կազմակերպմանն ու անցկացմանն աջակցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:



Համաժողովի մասնակիցները նախ հանդիպեցին ԲՀԿ ղեկավարի հետ: Ողջունելով մասնակիցներին՝ ԲՀԿ նախագահը նշեց, որ կարևորում է երիտասարդների դերը պետության զարգացման և ամրապնդման գործում:  «Մենք վստահ ենք, որ հայ-ռուսական երիտասարդական հարաբերություններում համագործակցության այս ձևաչափը կնպաստի երկկողմ խնդիրների բարձրացմանը և դրանց արդյունավետ լուծմանը»,-նշեց ԲՀԿ նախագահը:


Իր ելույթում ԲՀԿ նախագահը նշեց, որ կուսակցությունը կարևորում է երիտասարդական քաղաքականությունը և վերջինիս ակտիվացմանն ուղղված ցանկացած քայլ ողջունելի է: