Հայաստանում օտար պետությունների համարանիշներով մեքենաները վարում են լկտի կերպով. Վահան Բաբայան

06/09/2015

Հայաստանում հայտնվել են օտար պետությունների համարանիշներով մեքենաներ, որոնք անկանոն են երթևեկում, թույլ են տալիս խախտումներ, հատկանշական է, որ դրանք շատացել են: Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այդ մասին ահազանգեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը` փոխանցելով իրենց դիմած քաղաքացիների դժգոհությունը:

«Օտար պետությունների համարանիշներով մեքենաները շրջում են քաղաքում, անկանոն երթևեկում, մարդիկ տեսնում են, որ այդ մեքենաների տերերը մեքենաները վարում են լկտի կերպով», -հայտարարեց Բաբայանը` պատկան մարմիններից հետաքրքրվելով` արդյոք օտարերկրյա պետհարամանիշներով մեքենաների կողմից կատարված խախտումների համար դրանց տերերը տուգանքների ենթարկվո՞ւմ են, նկարահանվո՞ւմ են այդ խախտումները, թե՞ ոչ:

Նա մտավախություն ունի, թե այդ պետահարանիշներով մեքենաները խախտումներ են թույլ տալիս, հեռանում Հայաստանից, իսկ դրանց դիմաց տուգանքները վճարում են ՀՀ քաղաքացիների հաշվին:

Աղբյուր` Panorama.am