ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ «ԱՐԲԵ » ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ
09/30/2010
Սեպտեմբերի 30-ին հանդիսավոր արարողությամբ բացվեց «ԱրԲե» հայ-բելառուսական առևտրի կենտրոնը: Առևտրի կենտրոնի բացման արարողությունը մասնակցում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և Բելառուսից: Միջոցառումը մեկարկեց հայկական և բելառուսական մշակութային ներկայացումներով:
Առևտրի կենտրոնում ներկայացված են հայկական և բելառուսական ավելի քան 3000 անուն ապրանքանիշ:
Բացման խոսքով հանդես եկավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այնուհետև բարձրաստիճան հյուրերը նրա ուղեկցությամբ շրջեցին առևտրի կենտրոնի տաղավարներով:
Պրն Ծառուկյանը լրագրողների հետ հարցազրույցում նշեց, որ «ԱրԲե» առևտրի կենտրոնը նոր հնարավորություններ ու համագործակցության հեռանկարներ է բացում հայ և բելառուս գործարարների համար: Պրն. Ծառուկյանը նաև հանդես եկավ աննախադեպ առաջարկով Հայաստանի մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար: Այսուհետ նրանք կարող են ձեռք բերել «ԱրԲե» առևտրի կենտրոնում ներկայացված ապրանքատեսակները առանց որևէ տեսակի տոկոսների ՝ գումարը մեկ ամսվա ընթացքում վճարելու պայմանով: