ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Անկախության օրվա առիթով:
Անկախությունն ու ազատությունը մարդկային այն հիմնարար արժեքներն են, որոնց համար հայ ժողովուրդը պայքարել է իր ողջ պատմության ընթացքում: Ազատատենչ հայի ոգին պատմական յուրաքանչյուր պատեհ առիթն օգտագործել է կորսված անկախությունը վերականգնելու և օտարի լուծը թոթափելու համար: Այսօր էլ հստակ պետք է գիտակցել, որ անկախությունն ու ազգային պետականությունը անփոխարինելի արժեքներ են, որ յուրաքանչյուրիս անվտանգությունը, բարեկեցությունն ու բարգավաճումը պայմանավորված են մեր ազգի միասնականության և ամուր պետականության առկայության գործոններով:
Կրկին ու կրկին շնորհավորելով օրվա խորհուրդի կապակցությամբ՝ մաղթում եմ մեր ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ
Գագիկ Ծառուկյան