Տեղի է ունեցել ԲՀԿ երիտասարդների միության գործադիր մարմնի նիստը

05/29/2015

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ Երիտասարդների Միության Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանը։ ԲՀԿ երիտասարդները քննարկել են վերջին շրջանում հանրային դժգոհության մեծ ալիք բարձրացրած՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Նիստում քննարկվել է ԲՀԿ խմբակցության կողմից պատրաստված առաջարկությունների փաթեթը, որը ուղարկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Նշյալ առաջարկությունները հնարավորություն կտան զերծ պահել բնակչությանն ու տնտեսվարողներին՝ սակագնի հնարավոր թանկացումից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ուղարկված փաթեթում ներկայացված են նաեւ էլեկտրաէներգետիկական ողջ համակարգի առողջացմանն ուղղված առաջարկներ։

ԲՀԿ երիտասարդների միության գործադիր մարմինը որոշել է աջակցել եւ մասնակցել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպվող բոլոր հանրային միջոցառումներին։