ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ և ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի աշակերտներ և ծնողներ
սրտանց շնորհավորում եմ ձեզ գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով:
Սիրելի ծնողներ, այսօր հիշարժան օր է ձեր կյանքում, քանի որ դուք առաջին անգամ ձեր երեխաներին ուղեկցում եք դեպի դպրոց, ուր իրենց սպասում է կրթության և ուսումնառության երկար ճանապարհը:
Ուսման տենչը և ձգտումը դեպի գիտելիքը պետք է լինեն մատաղ սերնդի կյանքի անբաժան ուղեկիցները, քանի որ միայն բազմակողմանի, հարուստ ու ժամանակակից գիտելիքներով օժտված երիտասարդներն են մեր երկրի ապագան:
Սիրելի աշակերտներ, ցանկանում եմ ձեզ ուսման մեջ հաջողություններ, սեր դեպի կրթությունն ու գիտությունը: Մաղթում եմ ձեր դպրոցական ճանապարհին բարի երթ, հարուստ գիտելիքներ ու բարգավաճ ապագա:
“Բարգավաճ Հայաստան”
կուսակցության նախագահ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ