ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՊԱՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻՆ
08/29/2010
Օգոստոսի 15-26-ը Սինգապուրում կայացած ամառային պատանեկան օլիմպիական անդրանիկ խաղերին 204 երկրների 14-18 տարեկան 3500 մարզիկ էր մասնակցում: Համաշխարհային այդ ստուգատեսում Հայաստանը 14 պատանի օլիմպիական էր ներկայացնում: Նրանցից 4-ը հայրենիք վերադարձան մեդալներով:
Զվարթնոց օդանավակայանում դափնեկիր մարզիկներին դիմավորում էին հայրենական սպորտի ղեկավարները Հայաստանի Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ:
Ծանրամարտում երկրորդ տեղը զբաղեցրել է գյումրեցի Գոռ Մինասյանը (85 կգ)` Հայաստանի թիմի համար նվաճելով արծաթե մեդալ: Ծանրորդներ Սմբատ Մարգարյանը (56 կգ) Երևանից և Արտակ Հովհաննիսյանը (46 կգ) Արմավիրից, ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը (66 կգ) Վանաձորից վերադարձել են բրոնզե մեդալներով: