«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԿԱՐՏՈՖԻԼԻ ՍԵՐՄԱՑՈՒ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

08/18/2010
2010 թվականի գարնանը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկեց Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը միտված հերթական ծրագիրը: Այն նպատակ ուներ տնտեսական ճգնաժամի պայմաններում օգնության ձեռք մեկնել գյուղացուն:






Օգնության հիմնական շեշտը դրվեց երկրի սահմանամերձ բնակավայրերի վրա, քանի որ այդ շրջանները ամեն ինչից զատ նաև ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարվա սկզբում Հանրապետության 200 գյուղական համայնքներին անվճար տրամադրվել է 1000 տոննայից ավել բարձր բերքատվություն ապահովող կարտոֆիլի սերմացու:








Հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում նմանատիպ օգնությունը գյուղական համայնքների բնակիչներին հնարավորություն է տալիս աշխատել և լուծել իրենց ընտանիքների հանապազօրյա հացը վաստակելու խնդիրը:






Ծրագիրը մեկ այլ կարևոր նշանակություն ունի. զբաղված գյուղացին կառչած է լինում իր հողին, այսպիսով չի թողնում ու հեռանում հայրենիքից: Գագիկ Ծառուկյանի այս նախաձեռնությունը կարևոր է սահմանամերձ շրջաններում արտագաղթի կասեցման համատեքստում: