ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՄԻՋԵՎ
07/17/2010
Հուլիսի 17-ին աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության
կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ժուկովը: Բարձրաստիճան
պաշտոնյաների հանդիպման ավարտին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի
նախագահ Գագիկ Ծառուկյանը և Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի
նախագահ Ալեքսանդր Ժուկովը ստորագրել են համաձայնագիր, որով նախատեսվում է
համաշխարհային մասշտաբի սպորտային համալիրի ստեղծում Սևանի տարածքում: Նախատեսվում է, որ համալիրը որպես մարզաբազա է ծառայելու ոչ միայն հայաստանցի, այլև ԱՊՀ մարզիկների համար:

Կողմերը պայմանավորվեցին զարգացնել երկկողմանի համագործակցություն, ամրապնդել օլիմպիական շարժումը: Կանցկացվեն համատեղ մրցաշարեր, ուսումնամարզական հավաքներ: Նախատեսվում է նաև համագործակցություն մարզական շարժմանը նպաստող գիտական և տեխնիկական ոլորտներում: Երկու երկրների օլիմպիական կոմիտեների ղեկավարները համաձայնության են եկել կազմակերպելու կոնֆերանսներ, կուրսեր տարբեր մարզաձևերի մարզիկների, մարզիչների և մարզական ղեկավարների համար: