ԲՀԿ նախագահը հանդիպել է նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ:
Մայիսի 4-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ, ովքեր եկել էին իրենց շնորահակալությունը հայտնելու Նաիրա Զոհրաբյանին՝ Հակոբի գերության ողջ ընթացքում որպես ԵԽԽՎ պատգամավոր՝ միջազգային տարբեր կառույցներում այդ հարցը մշտապես բարձրացնելու եւ Հակոբի վերադարձը կա՛մ երրորդ երկիր, կա՛մ Հայաստան ապահովելու համար:
Հակոբ Ինջիղուլյանն ու զինվորի ընտանիքը բարձր են գնահատել Հակոբի՝ հայրենիք վերադառնալու գործում Նաիրա Զոհրաբյանի կատարած աշխատանքը միջազգային կառույցներում: Տիկին Զոհրաբյանը հավաստիացրել է, որ դա իր պարտքն է ոչ միայն որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, այլ որպես ՀՀ քաղաքացի, որպեսզի գերության մեջ հայտնված հայ զինվորը անվնաս վերադառնա հայրենիք, ինչը, ցավոք, չհաջողվեց անել որոշ այլ գերիների դեպքում: Հակոբ Ինջիղուլյանը տեղեկացրեց նաեւ, որ սովորում է Ամերիկյան Համալսարանի՝ միջազգային հարաբերությունների նախապատրաստական բաժնում, ինչը ԲՀԿ նախագահը համարեց անչափ կարեւոր։