ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԵՏ

04/07/2010
Հայաստանի հավաքականը ապրիլի 20-ին մեկնում է Ադրբեջանի մայրաքաղաք՝ մասնակցելու ապրիլի 23-մայիսի 1-ը կայանալիք Աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնությանը: Բաքու մեկնող Հայաստանի պատվիրակությանն ընդունել և բարի ճանապարհ է մաղթել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:




Պրն. Ծառուկյանը նշեց, որ Բաքվում Հայաստանը ներկայացնելու են լավագույն մարզիկները և բոլոր պայմանները ստեղծված են առաջնությունում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: