ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԻԼՖՐԻԴ ՄԱՐԹԵՆՍԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
03/03/2010
2010թ-ի մարտի 3-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Վ. Մարթենսի առանձնազրույցը, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջկուսակցական կապերի և հարաբերությունների խորացման, հետագա համագործակցության հեռանկարների շուրջ:
ՀՀ ԱԺ ոսկեզօծ դահլիճում Վ. Մարթենսը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության և Երևան քաղաքի ԲՀԿ ավագանու անդամների հետ: ԵԺԿ նախագահը կարևորել է եվրոպական միասնական քաղաքականության մեջ ինտեգրվելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաստատակամությունը` հույս հայտնելով, որ ընթացիկ տարվա ընթացքում ԵԺԿ-ն կընդունի որոշում` «Բարգավաճ Հայաստանին» դիտորդ անդամի կարգավիճակ տրամադրելու հարցում:
Իր հերթին, Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել պրն. Մարթենսին և ընգծել, որ երկու կուսակցություններին միավորում են ինչպես գաղափարական, այնպես էլ արժեքային ընդհանրությունները, որոնք այսուհետ կհամալրվեն նաև կուսակցության ղեկավարների միջև հաստատված անձնական շփումներով ու գործընկերային հարաբերություններով: