ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՎԻԿՏՈՐ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻՆ
02/11/2010
Մեծարգո Վիկտոր Ֆեոդորի,
ընդունեք մեր կուսակցության և անձամբ իմ ջերմ շնորհավորանքները Ուկրաինայի նախագահական ընտրութուններում Ձեր տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ:
Վստահ ենք, որ այս հաղթանակով Ուկրաինայի Հանրապետության համար զարգացման, հզորացման ու բարգավաճման նոր էջ կբացվի: Հուսով ենք, որ մեր կուսակցությունների միջև հաստատված գործընկերային, ջերմ հարաբերությունները կծառայեն մեր երկու ժողովուրդների եղբայրական կապերի ու հարաբերությունների ամրապնդման գործին:
Մաղթում ենք Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության
Նախագահ Գագիկ Ծառուկյան