ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ՝ «2009 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ»

01/20/2010
Հունվարի 20-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին «Իրավունք» թերթի խմբագրական կազմի կողմից հանձնվեց հավաստագիր, համաձայն որի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ճանաչվում է «2009 թվականի Հայաստանի Հանրապետությունում լավագույն քաղաքական գործիչ» ակտիվ պետական, քաղաքական և հասարակական գործունեություն ծավալելու համար:

ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը նշեց, որ ԶԼՄ-ները հասարակությունում կարծիք ձևավորող ինստիտուտներից մեկն են, և այս հավաստագիրը կարևոր և պարտավորեցնող է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և վերջինիս նախագահ Գագիկ Ծառուկյանի համար: