ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է 2009 ԹՎԱԿԱՆԸ
12/28/2009
Այսօր «Փաստարկ» ակումբում կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանի մամլո ասուլիսը: Լրագրողների հետ հանդիպման առիթը 2009 թվականի ամփոփումն էր:
Խաչիկ Գալստյանը նշեց, որ 2009 թվականը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար բավականին հագեցած էր: Տարեսկզբին տեղի ունեցավ կուսակցության չորրորդ համագումարը, որին ներկա էին հայաստանյան խոշոր քաղաքական ուժերի, ինչպես նաև արտասահմանյան գործընկեր կուսակցությունների ներկայացուցիչները: Համագումարը նախանշեց կուսակցության ապագա երկու տարիների համար նախատեսված նոր ռազմավարությունը, որի հիմնական ուղղություններ հռչակվեցին կուսակցական շինարարության արդյունավետության բարձրացումը, կուսակցության երիտասարդականացումը, սերնդափոխությունն ու երկրի սոցիալ-քաղաքական կյանքին առավել ակտիվ մասնակցության քաղաքական գործելաոճը:
Կարևոր իրադարձություն էր նաև Երևանի ավագանու ընտրությունները, որին իր համամասնական ցուցակով մասնակցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ ԲՀԿ նախագահի մամլո քարտուղարի, կուսակցությունը զգալիորեն բարելավել է իր դիրքերը մայրաքաղաքում: ԲՀԿ-ն այդ ընտրություններում հավաքեց ընտրողների շուրջ 23%-ի ձայները և այսօր Երևանի ավագանիում 17 մանդատով ձևավորել է առանձին խմբակցություն:
Միջկուսակցական համագործակցության առումով ևս տարին հագեցած էր: Խաչիկ Գալստյանը նշեց, որ կուսակցության պատվիրակությունը մասնակցեց ԲՀԿ գործընկեր կուսակցությունների` Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Ուկրաինայի ռեգիոնների» և համառուսաստանյան «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների համագումարներին: Խաչիկ Գալստյանը ընդգծեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Խորվաթիայի նախագահ Ստեփան Մեսիչի, Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևի և Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեի հետ:
Անդրադարձ եղավ նաև այս տարվա կարևոր իրադարձություններից մեկին՝ Հայ-թուրքական արձանագրություններին: «Ես ևս մեկ անգամ նշում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սատարում է առանց նախապայմանների արձանագությունների վավերացումը, սակայն եթե թուրքական կողմը սկսի նախապայմաններ առաջադրել, որոնք արձանագրությունների վավերացումը կշաղկապեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ կլինի արձանագրությունների վավերացմանը»,-նշեց Խաչիկ Գալստյանը:
Լրագրողների հարցին, թե ինչպես է պատրաստվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել Ամանորը, Խաչիկ Գալստյանը պատասխանեց, որ պրն. Ծառուկյանը Նոր տարին միշտ նշում է ընտանեկան միջավայրում: Հանդիպման ավարտին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը շնորհավորեց լրագրողներին գալիք Ամանորի կապակցությամբ: