«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ 40-ԻՑ ԱՎԵԼԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

11/17/2009
Նոյեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Նիկոլայի Ծառուկյանը ՀՀ 21 ուսումնական հաստատությունների 40-ից ավելի ուսանողների հանձնեց «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի՝ 500 ԱՄՆ դոլարին համարժեք անվանական կրթաթոշակներ:



ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ միջոցառման առաքելությունը շնորհալի և հասարակական դաշտում ակտիվ  երիտասարդներին աջակցություն ցուցաբերելն է: «Ամեն տարի նման միջոցառումները ավելի են ընդլայնվելու, պետք է խրախուսենք մեր ուսանողներին»,-տեղեկացրեց պրն. Ծառուկյանը:

Միջոցառման նպատակն է ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած, գիտության բնագավառում ակնառու հաջողությունների հասած և ակտիվ ուսանողների խրախուսումը:

ԲՀԿ նախագահի ելույթին հաջորդեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքը, ով իր ելույթում շնորհակալություն հայտնեց պրն. Ծառուկյանին Հայաստանի ուսանողներին նման մեծ աջակցություն ցուցաբերելու համար:

Իսկ Երևանի պետական համալսարանին պրն. Ծառուկյանը նվիրեց 100 000 ԱՄՆ դոլար բուհում սովորող շնորհալի և սոցիալապես անապահով ուսանողների վարձավճարները հոգալու համար: